Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«20 տարի ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել». Միքայել Մելքումյան

11:50, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«20 տարի ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել». Միքայել Մելքումյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

«Սա գործելու է 20 տարի. խոսքը գնում է սահմանից ավելացված արժեքի հարկի հետաձգման մասին: 20 տարիների ընթացքում ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել, այսինքն՝ բիզնեսմեններն առանց տոկոսի վարկավորել են պետությանը: Առաջարկում եմ ընդունել այս նախագիծը, որը կգործի ոչ թե 2018-ից, այլ 2019-ի հունվարից: Ներկրողներից սահմանի վրա ավելացված արժեքի հարկ չի գանձվի, գանձումը 50 օր կհետաձգվի»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

97 կողմ ձայնով Աժ-ն ընդունեց առաջարկվող փոփոխությունը:

4157 | 0
Facebook