Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

«Լավ եմ, շատ լավ». Հայկազ Բաղմանյանը թույլ քմծիծաղ տվեց. «Ժամանակ»

10:05, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«Լավ եմ, շատ լավ». Հայկազ Բաղմանյանը թույլ քմծիծաղ տվեց. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկությունից հետո բավականին լավ տրամադրություն ունի: «Լավ եմ, շատ լավ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե ինչում էր, ի վերջո, թերացել, որի մասին խոսեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Բաղմանյանը թույլ քմծիծաղ տվեց և հայտարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, ու անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքից ազատվելու զեկուցագիր ներկայացրել: Հարցին, թե ո՞րն է եղել հորդորի պատճառը, նախարարը պատասխանել էր. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3525 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am