Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

«Կազինոներում» 20 մլն դոլար տանուլ տված Հովիկ Աբրահամյանից գործարարները պահանջում են պարտքով տված գումարները. «ՉԻ»

09:50, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
«Կազինոներում» 20 մլն դոլար տանուլ տված Հովիկ Աբրահամյանից գործարարները պահանջում են պարտքով տված գումարները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ» նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի և 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում: Անդրադարձել էինք նաև այն հանգամանքին, որ նախկին վարչապետի խաղալու մոլուցքը տարիների փորձ ունի:

Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի արկածախնդրությունն այսքանով չի ավարտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ տարբեր կազինոներում հսկայական գումարներ է տանուլ տվել, իսկ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ հայաստանյան գործարարներից խոշոր գումարներ է վերցրել պարտքերը մարելու համար:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6826 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am