Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները

22:05, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները

Տավարի որակյալ միս, անարատ կաթ, թարմ սոխ, բարձր տեսակի ալյուր, հավկիթ, նոր աղացած համեմունքներ ու փաթեթավորման վրա նշվող այլ նյութեր իրականում գոյություն չունեն էժան պելմենների մեջ: Իրականում տավարի մսի փոխարեն պելմենների միջուկ ստանալու համար օգտագործում են հավի միս, տավարի էժան ճարպ, հավի կաշի, տոտիկներ, ոսկորներ մսի բուրավետիչ ու սոյայի տեքստուրատ, գրում է Lifter-ը:

Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
Ավելացվում է նաև հատուկ հավելանյութ, որը տպավորություն է ստեղծում, թե ուտելիս ձեր ատամի տակ հայտնվում են մսի կտորներ: Իսկ հավկիթին փոխարինման է գալիս հավկիթի փոշին:

Այնուհետև ավելացվում են կարագինին, մոդիֆիկացված կրախմալ և ֆոսֆատ, որը կապում է խոնավությունը: Եվս մեկ բաղադրիչ է հանդիսանում համի ուժեղացուցիչն, իսկ խոնավությունը պահպանում են սոյայի կամ հացահատիկի մանրաթելերը: Այս բոլոր հավելանյութերն արգելված չեն սննդում, բայց միայն այն դեպքում, եթե պահպանվեն չափի խիստ սահմանափակումները:

Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները

Ի դեպ, էժան պելմենների խմորն անգամ զերծ չի մնում հավելանյութերից: Խոստացված բարձրակարգ ալյուրի փոխարեն օգտագործվում է երկրորդ կարգի ալյուր, որն ունի հողի գույն: Այն սպիտակեցնելու համար կիրառվում է E171 տիտանի երկօքսիդ, որը կիրառվում է նաև ատամի մածուկի մեջ: Այս ներկանյութը քաղցկեղածին է:

Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները

Որակյալ պելմեններն անորակից կարելի է տարբերել թեʹ խմորով, թեʹ միջուկով: Եփելուց հետո անորակի խմորը ճաքճքում է, իսկ միջուկը, փոխանակ ամբողջական ու ձիգ լինելու, ունենում է պաշտետանման տեսք: Ի դեպ, պելմենների շատ արտադրամասերում էժան խճողակ ստանալու համար հատուկ սարքերի թմփուկի մեջ են լցնում տավարի, հավի, խոզի ոսկորներն ու մեծ արագության տակ պտտում, ինչը որ ոսկորից պոկվում է, աղալուց հետո մատուցվում է որպես միս:

Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները

57433 | 1
Facebook