Մոլդովայի խորհրդարանն արգելել է ռուսական հեռուստակայանների քարոզչական հաղորդումների, այն է՝ լրատվական և տեղեկատվական-վերլուծական ծրագրերի ռադիո- և հեռուստահեռարձակումը երկրի ամբողջ տարածքում: Օրինագիծը ներկայացրել էին հանրապետականները, ընդդիմությունը այն չէր ողջունել: Այնուամենայնիվ, օրինագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր:
Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում արված փոփոխությունների՝ Մոլդովայի տարածքում կարող են հեռարձակվել այն լուրերը, որոնք թողարկում են ԵՄ երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, և արտասահմանյան հեռարձակման մասին կոնվենցիան վավերացրած երկրները: Ռուսաստանը վերջիններիս թվին չի պատկանում:
Օրենքը խախտող ռադիո- և հեռուստաընկերությունները կվճարեն խոշոր չափի տուգանք: