Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշակերտուհին ծննդաբերել է զուգարանում և երեխայի հոր հետ փորձել նորածնին խեղդել զուգարանակոնքի մեջ

01:10, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Աշակերտուհին ծննդաբերել է զուգարանում և երեխայի հոր հետ փորձել նորածնին խեղդել զուգարանակոնքի մեջ

Չելյաբինսկի մարզի ոստիկանությունն ստուգում է սկսել ԶԼՄ-ների կողմից տեղեկությունների տարածումից հետո, թե Տրոիցկում մի աշակերտուհի ծննդաբերել և փորձել է երեխային գցել զուգարանակոնքը։

Միջադեպի մասին հայտնել էր u74.ru պորտալը։ Պարբերականի տվյալներով՝ լույս դեկտեմբերի 4-ի գիշերը 15-ամյա աղջիկը ծննդաբերել է Տրոիցկի հանրակացարանի զուգարանակոնքի վրա։ Նշվում է, որ երեխայի հայրը 18 տարեկան է։

Հղիության ընթացքում անչափահաս աղջիկը բժշկի վերահսկողության տակ չի գտնվել ու մի քանի անգամ փորձել է վիժում հրահրել՝ անդադար նիկոտին և ալկոհոլ օգտագործելով։ Ծննդաբերությունից հետո երեխայի հոր խորհրդով նրանք միասին փորձել են նորածին տղային գցել զուգարանակոնքի մեջ։ Ճիչերի վրա վազել է տղայի՝ աշխատանքից նոր վերադարձած մայրն ու թույլ չի տվել նրանց ավարտին հասցնել մտածածը, կտրել է պորտալարն ու կանչել ոստիկանություն և շտապօգնություն։

Երեխան ողջ է, կշռում է 2.9 կգ, ներկայում նա գտնվում է մանկական հիվանդանոցում՝ «գերասառեցում» ախտորոշմամբ։ Բժիշկները դեռ վստահ չեն, որ նա կապրի:
     15-ամյա ծննդկանը ևս հիվանդանոցում է: Նշվում է, որ ծննդաբերության ժամանակ նա ներքին պատռվածքներ է ստացել:
     Ըստ տեղեկությունների՝ 18-ամյա պատանին, տեսնելով, որ զուգարանակոնքում երեխան չի մահանում, պատրաստվել է նրան տոպրակի մեջ գցել ու տանել դուրս՝ հորելու: Եթե մեղադրանքները հաստատվեն, տղային սպասում է ազատազրկում ոչ միայն մանկասպանության փորձի, այլև անչափահասին այլասերելու համար:
     Իսկ նորածինը, ողջ մնալու դեպքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի մանկատուն, որովհետև ոչ տղայի, ոչ աղջկա հարազատները նրան մտադիր չեն պահել:
     Հայտնի է նաև, որ աղջկա մայրն, ով նրան միայնակ է մեծացրել, չի էլ կասկածել դստեր հղիության մասին, քանի որ վերջինը փարթամ մարմնակազմություն է ունեցել, և մայրը կլորացող փորը վերագրել է գիրանալուն:

39229 | 0
Facebook