Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԶՈւ հայտարարել է Սիրիայում ԴԱԻՇ-ի վերջնական տապալման մասին. բոլոր բնակավայրերն ազատագրված են

20:20, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
ՌԴ ԶՈւ հայտարարել է Սիրիայում ԴԱԻՇ-ի վերջնական տապալման մասին. բոլոր բնակավայրերն ազատագրված են

ՌԴ ԶԻնված ուժերը կատարել են Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման տապալման առաքելությունը: Այս մասին հայտարարել է Գլխավոր հրամանատարության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է РИА Новости-ին:

Ռուդսկոյի խոսքով՝ վերջին մեկ ամսում գրոհայիններից ազատագրել են Աբու Քամալ քաղաքն ու Եփրատի արևմտյան ափին տեղակայված մի շարք հարակից բնակավայրեր:

Նշվում է, որ անցած շաբաթվա ընթացքում կառավարական զորքերը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել են Աբու Քամալից հյուսիս արևմուտք գտնվող տարածաշրջանը՝ 2500 քառ. կմ տարածք:

Ներկա պահին ոչ մի բնակավայր չի մնացել ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ:

5483 | 0
Facebook