Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հանձնարարվել է դադարեցնել ճնշումներն «Առինջ մոլի» առևտրականների նկատմամբ

20:05, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Հանձնարարվել է դադարեցնել ճնշումներն «Առինջ մոլի» առևտրականների նկատմամբ
     Վերջին, առնվազն երկու շաբաթվա ընթացքում, «Առինջ մոլ»-ՊԵԿ, և կառավարություն-ԲՀԿ հակամարտությունը թուլացել է: Աժ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները վերջին քառօրյայի ժամանակ որևէ ելույթ կամ քննադատություն չհնչեցրին ՊԵԿ-ի հասցեին, ոչ էլ առևտրականներն էին ԱԺ-ի շենքի մոտ: Ասում են՝ վերևից հանձնարարական է իջեցվել՝ դադարեցնելու հարկային ճնշումներն «Առինջ մոլի» առևտրականների նկատմամբ: Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն էլ թիմակիցներին հորդորել է Աժ նիստերին զերծ մնալ ՊԵԿ-ին քննադատելուց: Ըստ լուրերի՝ ծառուկյանականներին անհանգստացրել է նաև այն, որ ձեռներեցների շահերը պաշտպանող անձինք սկսել են բացահայտումներ անել, ըստ որի՝ «կան հարյուրավոր տաղավարներ, որոնցից գումարներ է գանձում Ծառուկյանն, իսկ հարկային մարմինները տեղյակ չեն: Նա չի ուզում հարկային մարմինները ներխուժեն «Առինջ մոլ», որպեսզի այդ ամենը չբացահայտվի»: Հիշեցնենք՝ ՊԵԿ-ը ևս մոլի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել՝ նշելով, որ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14489 | 5
Facebook