Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչ» կտավը վաճառվել է ռեկորդային՝ 450,3 միլիոն դոլարով: Այն ձեռք է բերել Սաուդյան Արաբիայի արքայազն Բադեր բին Աբդուլլա բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդը, գրում է The New York Times-ը:
Christie’s աճուրդի տանը, որտեղ վաճառվել է կտավը, արքայազն Բադերը գնման համար միջոցի աղբյուր է նշել անշարժ գույքը: Աճուրդի տան այն հարցին, թե ինչն է իրեն կապում Սաուդյան Աբարիայի թագավոր Սալմանի հետ, Բադերը պատասխանել է, որ ինքը պարզապես թագավորության 5 հազար արքայազններից մեկն է: