Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ա´յ աբիժնիկ, չշշկռվես էջս մտնես, ա´յ...». գործակալության աշխատակիցը` քաղաքացուն

19:20, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«Ա´յ աբիժնիկ, չշշկռվես էջս մտնես, ա´յ...». գործակալության աշխատակիցը` քաղաքացուն

Քիչ առաջ MAMUL.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը պատմեց՝ ինչպիսի իրավիճակում է հայտվել, երբ փորձել է աշխատանքի տեղավորման ինչ որ գործակալության ֆեյսբուքյան էջի միջոցով աշխատանք գտնել: Հայտարարության տակ, երբ հարցեր է գրել և խնդրել ներկայացնել աշխատանքի պայմանները, գործակալության հասցեն և այլն, պատասխանել են, որ միայն զանգելու դեպքում կպատասխանեն քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:
     Ի վերջո, քաղաքացին զանգահարել է ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարով (098663477): «Առաջին հայացքից շատ կասկածելի թվաց այդ հայտարարությունը` բարձր աշխատավարձ` 140 դրամ, աշխատանքային ժամերը քիչ` 9.30-16.30-ը, անանուն գործակալություն, ներկայացված հայտարարության մեջ էլ միայն նշված է` էլիտար մանկապարտեզ: Ի՞նչ է, մանկապարտեզը հասցե, անուն չունի՞, և հետո` էջի պատասխանատուն քաղաքացիների խնդրանքին` գրել գործակալության հասցեն, չի պատասխանում` արձագանքելով` բոլոր հարցերը` զանգով: Եվ քանի որ լսել էի, որ այսօր շատ են նման կեղծ գործակալությունները, որոնք մարդկանց մոլորեցնելով գումար են աշխատում, ենթադրեցի, որ սա էլ հերթական դեպքն է»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմում էր քաղաքացին:
     Նա, երբ զանգահարել է գործակալություն և ասել, որ իրեն հետաքրքրում է դայակ-դաստիարակի վերաբերյալ հայտարարությունը, հեռախոսազանգին պատասխանող կինը նշել է, որ իրենք գործակալություն են և եթե ցանականում եք, ներկայացեք 5000 դրամով ու անձնագրով և կզրուցենք: «Ես ապշեցի գումարի չափը լսելով և պարզ հարց ուղղեցի` «5000 դրամը տալուց հետո ես աշխատանք կունենա՞մ, թե՞ ձեր նպատակն այս ճանապարհով միայն գումար աշխատելն է»: Վերջինը շատ կոպիտ տոնով արձագանքեց, որ հենց էդպես է` իրենց նպատակը մարդկանցից 5000-ական դրամ աշխատելն է և անջատեց: Մի քանի վայրկյան անց նորից զանգ եկավ արդեն մեկ այլ համարից (093 6069 07) և նույն կինն, արդեն փողոցային խուլիգանի տոնով, համարյա գոռալով ասաց. «ա´յ աբիժնիկ, չշշկռվեք էջս մտնեք, ա´յ ա*****...» և անջատեց:

«Ա´յ աբիժնիկ, չշշկռվեք էջս մտնեք, ա´յ...». գործակալության աշխատակիցը` քաղաքացուն
«Ա´յ աբիժնիկ, չշշկռվեք էջս մտնեք, ա´յ...». գործակալության աշխատակիցը` քաղաքացուն

     Մեզ զանգահարած քաղաքացին խնդրում է համապատասխան կառույցներից պարզել` թե ովքեր են այս «գործակալության» աշխատակիցներն, ինչ իրավունքով են նման բառապաշարով խոսում քաղաքացիների հետ, նույնիսկ եթե վերջինները նրանց ամենատարբեր հարցեր են ուղղում: «Մի՞թե սա նորմալ, ադեկվատ մարդու կամ գործակալության աշխատելաոճ է: Ո՞վ պետք է զբաղվի այսպիսիներին կարգի հրավիրելու, նրանց պատասխանատվության ենթարկելու և տարրական կուլտուրա սովորեցնելու, ապա նոր` քաղաքացիների հետ ճիշտ շփվելու գործով»,- վրդովված ասում էր մեր զրուցակիցը:
«Ա´յ աբիժնիկ, չշշկռվեք էջս մտնեք, ա´յ...». գործակալության աշխատակիցը` քաղաքացուն
«Ա´յ աբիժնիկ, չշշկռվեք էջս մտնեք, ա´յ...». գործակալության աշխատակիցը` քաղաքացուն

11473 | 0
Facebook