Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«400 աշխատատեղի խոստում էր տրվել, բայց մինչև հիմա ոչ մի արդյունք». գյումրեցի լրագրողները՝ վարչապետին

16:00, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«400 աշխատատեղի խոստում էր տրվել, բայց մինչև հիմա ոչ մի արդյունք». գյումրեցի լրագրողները՝ վարչապետին
     «Այն պրոբլեմները, որ այսօր Գյումրիում մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ դրան նայել և համապատասխանաբար աշխատել»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
     Հարցին՝ խոստացված աշխատատեղերը ե՞րբ են բացվելու, չորս հարյուր աշխատատեղի խոստում էր տրվել, բայց անարդյունք, պատասխանել է. «Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծվի, հատուկ ծրագիր ունենք: Աշխատատեղերը երբ են բացվելո՞ւ, ի՞նչ պատասխանեմ Ձեզ՝ սիրելիս, վաղը չէ մյուս օրը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
     Վարչապետին էին ուզում մոտենալ նաև սոցիալապես անապահով մի խումբ գյումրեցիներ, բայց ոստիկաններն արգելեցին: «Մարդն էկել է, չեք թողնում երեսը տեսնինք»,- զայրացավ կանանցից մեկը։
2576 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am