ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանությունները չեն խոչընդոտի 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցությունը՝ չեզոք դրոշի ներքո, հաղորդում է «Коммерсант»-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Ռուսաստանի հեռացումից հետո ռուս մարզիկների՝ խաղերին մասնակցության մասին վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 12-ին:
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ինքն է «առիթ տվել» այդ որոշման համար, սակայն այդ առիթն «ազնիվ չեն օգտագործել»: Ընդ որում, նա նշել է, որ «մարզիկներն այդ մրցումներին պատրաստվել են ամբողջ կարիերայի ընթացքում»: