Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հրաժարվել է բոյկոտել 2018-ի օլիմպիական խաղերը

15:25, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Պուտինը հրաժարվել է բոյկոտել 2018-ի օլիմպիական խաղերը
     ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանությունները չեն խոչընդոտի 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցությունը՝ չեզոք դրոշի ներքո, հաղորդում է «Коммерсант»-ը:
     Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Ռուսաստանի հեռացումից հետո ռուս մարզիկների՝ խաղերին մասնակցության մասին վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 12-ին:
     ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ինքն է «առիթ տվել» այդ որոշման համար, սակայն այդ առիթն «ազնիվ չեն օգտագործել»: Ընդ որում, նա նշել է, որ «մարզիկներն այդ մրցումներին պատրաստվել են ամբողջ կարիերայի ընթացքում»:
6800 | 0
Facebook