Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ինչպես է վերականգնվել Երևանի կենդանաբանական այգում կերակրողի՝ առյուծի կողմից հոշոտված ձեռքը

16:30, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչպես է վերականգնվել Երևանի կենդանաբանական այգում կերակրողի՝ առյուծի կողմից հոշոտված ձեռքը

Պլաստիկ և միկրո վիրաբույժ Թեհմինե Ասատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես երկու տարի առաջ Կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է կերակրողի վրա և հոշոտել նրա ձեռքը:
     «Առաջին օրվանից կերակրել է առյուծին, մտածել է շուտ կերը լցնի, դուրս գա, առյուծն այդ պահին հարձակվել ու թևն այնպես է հոշոտել, որ սնուցում ընդհանրապես չկար»: Վիրաբույժ խոսքով` տղային շոկային վիճակում հասցրել են հիվանդանոց:
     «Վերին վերջույթն ամբողջությամբ հոշոտել էր, տղային շոկային վիճակում բերեցին մեզ մոտ, անմիջապես հակաշոկային միջոցառումներ ձեռնարկեցինք` ցավազրկում և այլն, պատրաստեցինք վիրահատության: Անոթները լրիվ վնասված էին, վերին վերջույթի սնուցում բացարձակապես չկար, անոթային վիրաբույժ հրավիրեցինք, բացեց անոթի լուսանցքը, մենք վերականգնեցինք մկանները, սնուցումը վերականգնվեց: Հիմա թևը լիարժեք ծառայում է»,- նշեց վիրաբույժը:

Ինչպես են բժիշկները վերականգնել Երևանի կենդանաբանական այգում կերակրողի՝ առյուծի կողմից հոշոտված ձեռքը

     Մոտ 6-7 ժամ տևողությամբ վիրահատության արդյունքն, ըստ մասնագետի, բավական հաջող էր: «Հետվիրահատական շրջանն ավելի երկար էր: Բնականաբար, կենդանիների կծած վերքերը հետվիրահատական ավելի յուրահատուկ խնամք են պահանջում: Այդ ամենը հաշվի առնելով՝ ամեն բան արեցինք, և հիմա ունենք լավ արդյունք: Ձեռքը շարժում է, նորից աշխատում է նույն մասնագիտությամբ, թեև ասում է` մեջս վախ կա` չեմ մտնի այլևս»,- պատմեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ տուժածը 30-ին մոտ, շատ ձիգ ու համարձակ տղա է:
Պլաստիկ և միկրո վիրաբույժ Թեհմինե Ասատրյան
Պլաստիկ և միկրո վիրաբույժ Թեհմինե Ասատրյան

     Հեղ.՝ Անի Մնացականյան

19137 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am