Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երբ Բաբկեն Արարքցյանը հարցրել է՝ էդ օրենքն ով է գրել, ասել են՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ դու ես տակը ստորագրել». Բագրատյանն՝ Արարաքցյանի ստացած ակտի մասին

14:40, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«Երբ Բաբկեն Արարքցյանը հարցրել է՝ էդ օրենքն ով է գրել, ասել են՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ դու ես տակը ստորագրել». Բագրատյանն՝ Արարաքցյանի ստացած ակտի մասին
     «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, ասաց՝ այն, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման կալանքի տակ է վերցնում քաղաքացիների գույքը, քննարկման առանձին թեմա է, բայց «տեղեկություններ կան, որ տարբեր բանկեր միասին տվյալ անձի ակտի հետ կապված նույն չափով գումար են պահում»:
     «Երբ տարբեր բանկեր միևնույն անձի տարբեր հաշիվների վրա արգելանք են դնում, սա կարող է տևել առավելագույնը ժամեր, եթե ոչ, ուրեմն խախտում է: Երբ ԴԱՀԿ-ն էլեկտրոնային եղանակով ծանուցումն ուղարկում է, որ արգելանք դնեն հաշիվների վրա, բոլոր բանկերն ստանում են միաժամանակ ու էդ գումարի չափով սառեցնում են հաշիվները, հետո բոլորից հանում են, թողնում մեկը: Եթե ունեք դեպք, որ տևել է երկար, քան մի քանի ժամն է, պետք է ահազանգել»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը:
     Թանդիլանից հետո ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. «Իմ գրասենյակում աշխատում եմ, հրշեջները 30 հազար ակտ են գրում, բայց գրասենյակն իրենից ներկայացնում է տուն: Երբ ասում եմ՝ էս օրենքն ո՞վ է գրել, ասում են՝ գրողին էլ են այս ակտը գրել: Պարզվում է՝ Խանջյան փողոցի վրա Բաբկեն Արարքցյանի տան վրա նման ակտ են գրել, որ հրդեհաշիջման աշխատանքների համար համապատասխան սարքավորում չկա տան մեջ: Հետո, երբ որ Արարքցյանն ասել է՝ բայց ո՞վ է ընդունել օրենքը, պատասխանել են՝ դու ԱԺ նախագահ եղած ժամանակ տակը ստորագրել ես: Ասել է՝ էդ ի՞նչ հիմարություն է... Հիմա ասածս ինչ է, չեմ ուզում, որ հետագայում նման բաները կրկնվեն»,- եզրափակեց պատգամավորը:
3154 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am