Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն նախազգուշացրել է աշխարհում ահաբեկչական սպառնալիքների մասին

12:30, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն նախազգուշացրել է աշխարհում ահաբեկչական սպառնալիքների մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է ամերիկացիներին ողջ աշխարհում ահաբեկչական սպառնալիքների մասին: Գերատեսչությունը թարմացրել է սեպտեմբերին հրապարակած փաստաթուղթը՝ կապված «արտասահմանում ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ հանցավոր գործունեության, քաղաքական բռնության և շարունակվող ահաբեկչական սպառնալիքների» հետ:
     Այդ կապակցությամբ ամերիկացիներին խորհուրդ են տալիս զգոնություն պահպանել և համապատասխան քայլեր ձեռնարկել ուղևորությունների ժամանակ անվտանգությունը պահպանելու համար:
     Գերատեսչության հայտարարության համաձայն՝ ամերիկացիները հատկապես պետք է զգոնություն պահպանեն հասարակական և տեսարժան վայրեր այցելելիս:

5136 | 0
Facebook