Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե Թրամփը կարծում է, որ այդքան ուժեղ է և ճիշտ, ապա սխալվում է». Էրդողան

12:15, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե Թրամփը կարծում է, որ այդքան ուժեղ է և ճիշտ, ապա սխալվում է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «РИА Новости»-ն:
     «Ես շարունակում եմ Թրամփի հայտարարության հետ կապված հեռախոսային բանակցությունները ոչ միայն իսլամական, այլ նաև արևմտյան երկրների առաջնորդների և Հռոմի պապի հետ: Բանակցություններ կվարեմ նաև Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայի օդանավակայանում Հունաստան պաշտոնական այցից առաջ:
     Նա նշել է, որ «ԱՄՆ-ն խախտել է 1980թ. Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի որոշումը, որը ոչ ոք երբեք չէր խախտել»:
     «Անհնար է հասկանել, թե ինչ էր ցանկանում Թրամփն ասել այդ որոշմամբ: Նա այժմ խառնաշփոթ է առաջացնում տարածաշրջանում: Երուսաղեմը սուրբ վայր է մուսուլմանների, քրիստոնյաների, հրեաների համար: Նման քայլը նման է այրվող լուցկու: Առաջնորդները պետք է խաղաղություն հաստատեն, այլ ոչ թե սրեն կոնֆլիկտները: Եթե Թրամփը կարծում է, որ այդքան ուժեղ և ճիշտ է, ապա սխալվում է: Ուժեղ՝ չի նշանակում ճիշտ»,- հավելել է Էրդողանը:

6798 | 1
Facebook