Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մեզ դիմեց 50-ն անց ռուս կին, ով 7 երեխա ուներ, պատրաստվում էր 2-րդ անգամ ամուսնանալ և ցանկանում էր կրծքերը մեծացնել». պլաստիկ վիրաբույժ

13:30, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«Մեզ դիմեց 50-ն անց ռուս կին, ով 7 երեխա ուներ, պատրաստվում էր 2-րդ անգամ ամուսնանալ և ցանկանում էր կրծքերը մեծացնել». պլաստիկ վիրաբույժ

Թեև Հայաստանում կրծքի պլաստիկ վիրահատության աճ նկատվում է, բայց պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանի խոսքով` այն լայն տարածում գտած վիրահատություն չէ: «Շաբաթական մեկ հոգի կարող է դիմել կրծքի վիրահատության համար»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց վիրաբույժն, ում խոսքով` հիմնականում դիմում են հետծննդային դեֆորմացիաների և տարիքային փոփոխությունների հետ կապված: «Հետծննդաբերական շրջանում, երբ կերակրման ընթացքում կուրծքը դեֆորմացվում է, ավելի շատ դիմում են կախվածությունն ուղղելու համար: Լինում է նաև, որ գոյացություններ են ունենում և դրա հետ մեկտեղ կրկնակի միջամտության են դիմում»:
     Վիրաբույժի փոխանցմամբ` կրծքերի մեծացումն իմպլանտի միջոցով կատարում են միջին տարիքում. «Իմպլանտի համար քիչ են դիմում, հիմնականում` ոչ շատ երիտասարդները, ովքեր նոր պետք է ծննդաբերեն և կերակրեն: Ոչ էլ շատ տարիքով կանայք են դիմում, միայն մեկ ռուս` 50-ն անց կին է դիմել, ով 7 երեխա ունենալուց հետո նորից պատրաստվում էր ամուսնանալ: Նա ասում էր` կրծքերն ամեն հղիության և հետծննդաբերական շրջանում մեծանում են, հատուկ դրա համար էր հղիանում, վերջում որոշեց իմպլանտներ տեղադրել, որ 50-ից հետո էլ ստիպված չլինի հղիանալ»,- պատմեց Թեհմինե Ասատրյանը: Նրա խոսքով` երբեմն դիմում են նաև հայտնիներ և քաղաքական գործիչների կանայք: «Բայց նրանց մեծ մասը գերադասում են դրսում վիրահատվել՝ հաշվի առնելով գաղտնիության գործոնը»:
     Մասնագետը չի բացառում՝ լինում են դեպքեր, որ իմպլանտ տեղադրելուց հետո որոշակի բարդություններ են առաջանում. «Լինում են, եթե բորբոքային պրոցես է սկսվում: Ցանկալի է իմպլանտ տեղադրել ծննդաբերել չցանկանալու պայմաններում, որովհետև եթե իմպլանտը տեղադրելուց հետո ծննդաբերում կամ կերակրում են, որոշակի դոֆորմացիա է առաջանում: Ցանկալի է օրգանիզմի հանգիստ էտապում տեղադրել իմպլանտ»,- նշեց վիրաբույժն, ում փոխանցմամբ` վիրահատության գումարները տատանվում են 400-800 հազար դրամի սահմաններում:

2845 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am