Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են

10:25, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Վարդենյաց լեռնանցքը և Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Արարատի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
     Արագածի, Կոտայքի, Բաղրամյանի, Սևանի, Դիլիջանի ճանապարհներին, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
     Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի (35-40կմ) Ջուջևան - Նոյեմբերյան հատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
     Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

958 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am