Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իսրայելը «նվեր» է անվանել Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը. մուսուլմանական աշխարհը վրդովված է

10:15, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելը «նվեր» է անվանել Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը. մուսուլմանական աշխարհը վրդովված է

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը նվեր է անվանել:
     «Չկա ավելի տեղին և հիանալի նվեր Իսրայելի անկախության 70-ամյակի նախաշեմին»,- ասել է Իսրայելի նախագահը:
     Իսրայելցի քաղաքական գործիչները ևս ողջունել են Թրամփի հայտարարությունը:
     Պաշտոնական Երուսաղեմը դիմել է բարեկամ երկրներին՝ կոչ անելով հետևել Թրամփի օրինակին: Սպիտակ տունն Իսրայելին կոչ է արել հանդուրժողականություն ցուցաբերել՝ հակամարտությունը չսրելու համար:
     Եվրոպական մի շարք երկրներ դեռևս չեն մեկնաբանել Թրամփի որոշումը: Բացասական մեկնաբանություններ են հնչել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդների կողմից, Գերմանիայի ԱԳՆ-ն սահմանափակվել է չեզոք մեկնաբանությամբ՝ նշելով, որ անփոփոխ է իր վերաբերմունքը պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի նկատմամբ:
     ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Թրամփի որոշման կապակցությամբ նիստ կհրավիրի:
     ԱՄՆ-ն նախագահի հասցեին քննադատությամբ են հանդես եկել Իրանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Մալայզիան և մուսուլմանական մի շարք պետություններ:
     Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող խաղաղ գործընթացում խաղալ այն դերը, որը խաղում էր վերջին տասնամյակների ընթացքում: Նրա խոսքով՝ Թրամփի որոշումը չի կարող օրինականություն տալ Իսրայելին:
     Պաղեստինում գործադուլ է հայտարարվել: Զանգվածային բողոքի ակցիաներ են պլանավորվում:
     «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորումը ևս մեկնաբանել է Թրամփի որոշումը՝ նշելով, որ «այդ որոշումն Ամերիկայի առջև բացեց դժոխքի դռները»:

2192 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am