Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գեներալ Մանվելը հանդիպել է Սերժ Սարգսյանին և փորձել «ազիզ ընգեր» Բաղմանյանի համար բարեխոսել. «Հրապարակ»

10:00, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Գեներալ Մանվելը հանդիպել է Սերժ Սարգսյանին և փորձել «ազիզ ընգեր» Բաղմանյանի համար բարեխոսել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Մանվելն այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և փորձել մարտական-բանակային «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել, կանխել նրա պաշտոնանկությունը։
     Հիշեցնենք` Բաղմանյանը ևս եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, որի 25-ամյակն օրերս շուքով նշվեց «Վան» ռեստորանային համալիրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին խիստ պատճառաբանված ներկայացրել է պաշտոնանկության պատճառները, որոնք, ի դեպ, քիչ չեն եղել, և «չորով» փակել է թեման, ասելով` «անհնար» է:
     Ինչ վերաբերում է ԳՇ պետի մյուս տեղակալ Ստեփան Գալստյանին, ՊՆ բարձրաստիճան մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «գեներալը» պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները, և «իր հետ կապված որևէ խնդիր չկա»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

6397 | 1
Facebook