Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Արարատ»-ների բախումը. Սամվել Կարապետյանն ու Սրմաքեշը չեն կարողացել համաձայնության գալ. «Ժամանակ»

09:55, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«Արարատ»-ների բախումը. Սամվել Կարապետյանն ու Սրմաքեշը չեն կարողացել համաձայնության գալ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Շվեյցարահայ գործարար և բարեգործ Վարդան Սրմաքեշը և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը չեն կարողացել համաձայնության գալ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ճակատագրի շուրջ:
     Սրմաքեշը Հայաստանի առաջնությանը մասնակցող Երևանի «Արարատի» սեփականատերն է, իսկ Սամվել Կարապետյանը նպատակ ուներ Հայաստանի առաջնություն բերել 2017թ. մարտին ստեղծված Մոսկվայի «Արարատը», որը մասնակցում է Ռուսաստանի երրորդ դիվիզիոնի առաջնությանը:
     Սամվել Կարապետյանի ցանկությունն է եղել, որ Երևանի «Արարատը» անվանափոխվի, և Հայաստանի առաջնությունում «Արարատ» անվան տակ մասնակցի միայն մոսկովյան ակումբը: Սակայն Սրմաքեշը հասկացրել է, որ ոչ մի պարագայում չի զիջելու, քանի որ ինքն էլ «Արարատի» հետ կապված ծրագրեր ունի, որոնք պատրաստվում է իրագործել առաջիկայում: Փաստորեն, Մոսկվայի «Արարատը» կմնա Մոսկվայում, Երևանինը՝ Երևանում»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5510 | 0
Facebook