Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք

23:29, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հանդես է եկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությամբ. այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
     Այդպիսով, Թրամփը կատարել է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված իր խոստումը:
     «Մենք համոզված ենք, որ ներկա իրավիճակում բոլոր իսլամական երկրները պետք է միահամուռ կերպով միասնաբար և միանշանակ քայլեր ձեռնարկեն ԱՄՆ-ի այս անօրինական, սադրիչ և շատ վտանգավոր գործողությունների դեմ», - հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
     Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 13-ին հրավիրել է Ստամբուլում Իսլամական Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողով` «համատեղ դատապարտելու ԱՄՆ որոշումը»: Բացի այդ, Էրդողանը խոստովանել է, որ եթե Վաշինգտոնը ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, Անկարան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել հրեական պետության հետ:
7174 | 26
Facebook