Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այո, ես կառաջադրվեմ 2018-ի ընտրություններին». Վլ. Պուտին

21:10, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Այո, ես կառաջադրվեմ 2018-ի ընտրություններին». Վլ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում»,– ասել է Պուտինը ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ «Չկա առավել լավ տեղ ու առիթ՝ դա ասելու: Այո, ես կառաջադրվեմ 2018-ի ընտրություններին»,- ասել է նա:

Նշենք, որ նա առաջին անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2000 թվականին, իսկ 2004-ին վերընտրվել այդ պաշտոնում։ 2008-2012թթ. եղել էր ՌԴ վարչապետ, իսկ 2012–ին նորից ընտրվել որպես նախագահ։

6665 | 8
Facebook