Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապը ևս անհանգստություն է հայտնել Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

18:05, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Հռոմի պապը ևս անհանգստություն է հայտնել Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխման հարցով ԱՄՆ-ի որոշման հետ և կոչ արել պահպանել ստատուս քվոն:
     «Չեմ կարող իմ խորին մտահոգությունը չհայտնել՝ կապված վերջին օրերին ստեղծված իրավիճակի շուրջ և միևնույն ժամանակ չդիմել ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերին համապատասխան՝ քաղաքի ստատուս քվոն պահպանելու կոչով»,- ասել է Հռոմի պապը:
     Երուսաղեմը, Հռոմի պապի խոսքով, մնում է եզակի քաղաք, որը սրբություն է համարվում հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար:
     Հռոմի պապը հույս է հայտնել, որ Երուսաղեմի հարցում «իմաստնություն և համբերատարություն» կպահպանվի, որոնք թույլ կտան խուսափել խառնաշփոթից՝ առանց այդ էլ հակամարտություններով լի աշխարհում:

5611 | 3
Facebook