Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունը պատրաստվո՞ւմ է կատարել ՀՀ նախագահի հորդորը և հրաժարական տալ». Գևորգ Պետրոսյան

17:55, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Կառավարությունը պատրաստվո՞ւմ է կատարել ՀՀ նախագահի հորդորը և հրաժարական տալ». Գևորգ Պետրոսյան
     «ՀՀ նախագահը 2013-ի մարտին հանդես եկավ հանձնարարականով, որ ՀՀ այն կառավարությունները՝ 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականների, որոնք չեն ապահովի 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տան: Քանի որ տարին չենք եզրափակում 7 տոկոսով, կառավարությունը կատարելո՞ւ է պետության գլխի հորդորը, թե՞ ոչ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին՝ դիմելով կառավարության անդամներին, հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
     Ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը.
     «Կառավարությունները ձևավորվում են ընտրությունների արդյունքների հիման վրա, ներկայացնում են ծրագիր, որը հաստատում է ԱԺ-ն: Այս կառավարության ծրագրով հաստատված թիրախներում դրված են տնտեսական աճի այլ ցուցանիշներ, որի իրագործման համար ամեն ինչ արվում է»:
     «Շնորհակալություն հարցիս չպատասխանեու համար»,- արձագանքեց Պետրոսյանը:
7941 | 4
Facebook