Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կային Շամիրամի կախովի այգիներ, հիմա Սերժի կախովի մեղադրանքներն են». Պավել Մանուկյան

16:40, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Կային Շամիրամի կախովի այգիներ, հիմա Սերժի կախովի մեղադրանքներն են». Պավել Մանուկյան

«Սասնա ծռեր»-ի անդամ, ամբաստանյալ Պավել Մանուկյանն այսօր ընթացող դատական նիստին անդրադառնալով իրենց ներկայացված մեղադրական եզրակացություններին՝ հայտարարեց, որ դրանք պղծած են, որով էլ փորձում է դատարանը մեղադրել ծռերին։
     «Կային Շամիրամի կախովի այգիներ, հիմա Սերժի կախովի մեղադրանքներն են․․․ Եթե ցույց տաք այս տարիներին եղած մեկ արդար դատավարություն, խոստանում եմ՝ ձախ ձեռքս տանել ու ձախ աչքս հանել… աջս թողնում եմ՝ հայրենիքիս, պետք կգա… Լուռ տառապանք եմ տեսնում ձեր աչքերում՝ մ´ի ենթարկվեք ասաց Պավել Մանուկյանը՝ վստահեցնելով, որ եթե ժողովուրդը գտնի, որ ինքը հանցագործ է, ապա պատրաստ է Ազատության հրապարակում կամովին խարույկ բարձրանալ: «Երբ մտնում եմ դատարան՝ խղճի հոտ եմ առնում, թրքաբարո են, թուրքի հոտ եմ առնում։ էս պղծիքը դեմ եք տվել, սրա ինչը ընդունեմ։ Իմ և ընկերներիս պայքարի մեջ երազել եմ արդար դատարան ունենալ, դուք վերածել եք արդարության կառափնարանի․․․ Ասում եք, թե ես մեղադրվում եմ պատանդ վերցնելու, շենք զավթելու համար, իսկ որ Հայաստանը երկու տասնամյակից ավելի պատանդ է, այդ մասին ոչինչ չեք ասում: Դուք գոնե գիտե՞ք՝ ի՞նչ է նշանակում պատանդ։ Ես երկու անգամ պատանդ եմ եղել թուրքին»:
     Ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանն էլ բացականչեց․ «Մանուկյանը և Խանդոյանն ավելի շատ արյուն են թափել, քան ձեր խմած կաթը»:
     Արայիկ Խանդոյանն էլ հավելեց, որ դպրոցները փակվում են, մանկապարտեզները փակվում են, ժողովուրդն արտագաղթում է, գյուղերը դատարկվում են, իսկ այդ ամենի մեղավորն իշխանություններն են։
     Հիշեցնենք, այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները (Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Մխիթար Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Գագիկ Եղիազարյան, Արմեն Բիլյան, Արեգ Կյուրեղյան, Սմբատ Բարսեղյան, Սեդրակ Նազարյան և Էդվարդ Գրիգորյան) լսում են իրենց ներկայացված մեղադրական եզրակացությունները և ելույթ ունենում։

2455 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am