Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցումներ

Հարցվածների 55%-ը կարծում է, որ Ազգալդյանի անվամբ պետք է անվանափոխել Լենինգրադյան փողոցը

20:10, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Հարցվածների 55%-ը կարծում է, որ Ազգալդյանի անվամբ պետք է անվանափոխել Լենինգրադյան փողոցը
     Ինչպես հայտնի է, նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանու անդամների որոշմամբ Լեոնիդ Ազգալդյանի փողոց է անվանակոչվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը:
     Ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, ուզում էին, որ Լենինգրադյան փողոցն անվանակոչվեր Ազգալդյանի անունով, ոչ թե «700 մետրանոցը»:
     MAMUL.am-ը հարցում էր կազմակերպել պարզելու՝ կո՞ղմ են արդյոք մեր ընթերցողները Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած հատվածն Ազգալդյանի անունով կոչելու ավագանու որոշմանը: Հարցմանը մասնակցածների 55%-ը կարծում է, որ ոչ, պետք է Ազգալդյանի անվամբ անվանափոխել Լենինգրադյանը, 29%-ի համար երկու տարբերակն էլ ընդունելի է, իսկ 16%-ը կարծում է, որ, այո, հաջողված անվանակոչություն է:
2605 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am