Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսինքն, եթե կնիկն ա, կարելի ա զխկե՞լ Վստրեչի կամրջի վրա». Փաշինյան

16:10, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Այսինքն, եթե կնիկն ա, կարելի ա զխկե՞լ Վստրեչի կամրջի վրա». Փաշինյան
     «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին հստակեցում պահանջեց՝ մեր ազգային ավանդույթները որո՞նք են, կա՞ ցանկ, որի շուրջ պետք է քննարկում անցկացվի: «Մեր ազգային ավանդույթները որո՞նք են՝ հայրը և մայրն են, ովքեր որոշում են տղան ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքո՞վ: Դա՞ է... Մի տարի առաջ Վստրեչի կամրջով մեքենայով անցնում եմ, տեսնում եմ՝ մի տղամարդ զխկում ա մի երիտասարդ կնոջ: Իջել, ասում եմ՝ ինչ ես անում, ասում ա՝ կնիկս ա: Այսինքն, որ կնիկն ա, կարելի ա զխկե՞լ Վստրեչի կամրջի վրա: Սա անթույլատրելի է»,- նկատեց պատգամավորը:
     Նախագծի քննարկումը շարունակվում է:
5274 | 4
Facebook