Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ինչո՞ւ պետք է ոստիկանը ներխուժի ընտանիք. հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից». Պետրոսյան

16:00, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Ինչո՞ւ պետք է ոստիկանը ներխուժի ընտանիք. հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից». Պետրոսյան
     «Համերաշխություն վերականգնելը ոչ օրենքով կարող է լինել, ոչ՝ սասանվել: Ոնց որ ընդունես օրենք՝ կինն ամուսնուն ժպտալով դիմավորելու մասին, կամ՝ ծնունդներն այսինչ ռեստորանում նշելու մասին»,- այսպես սկսեց ելույթը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» նախագծի վերաբերյալ:
     «Ինչո՞ւ պետք է ոստիկանը ներխուժի ընտանիք: Մենք հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից: Ուզում եք կանխարգելե՞լ՝ արգելեք խուլիգանական բովանդակությամբ հեռարձակումներն, ամենօրա սպանություն, բռնաբարություն քարոզող հաղորդումները»,- հավելեց պատգամավորը:
2874 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am