Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ապստամբել եմ ու նորից եմ ապստամբելու». Արմեն Բիլյան

15:50, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Ապստամբել եմ ու նորից եմ ապստամբելու». Արմեն Բիլյան

Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին խմբի անդամները հնարավորություն են ունեցել խոսք ասելու՝ իրենց առաջադրված մեղադրական եզրակացությունների վերաբերյալ։
     Ամբաստանյալ Արմեն Բիլյանը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Բիլյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Էդ հեքիաթը ես չեմ ընդունում։ Ես ապստամբել եմ ու նորից եմ ապստամբելու և կոչ եմ անում բոլոր էն տղերքին, որ ունեն թասիբ, ինքնասիրություն, նամուս, իրանք էլ նույնն անեն։ Ինչի՞ եմ արել, լավ եմ արել։ Արել եմ, որովհետև էսօր միլիոն ու կես մարդ հեռացել են իմ հայրենիքից։ Հարյուր հազարավոր երեխաներ ծնվել են օտար երկրներում։ Սահմանամերձ գյուղերը դատարկ են բառիս բուն իմաստով։ Տավուշի մարզը, որ երբևէ մի թուրք չի մտել ու մի ընտանիք չի ապրել այնտեղ, էսօր դատարկ է։ Պապերով պահել ենք էդ հողը, որ թուրքը չմտնի, էսօր դատարկ ա բառիս բուն իմաստով։ Ինչն՞ ա լիքը Հայաստանում՝ անպիտան մարդիկ, տականքը։ Մեղադրանքի՞ց եք խոսում։ Ի՞նչ մեղադրանքի մասին ա խոսքը։ Էդ մեղադրանքի համար ենք հասել այստեղ։ Անարդարության, ստի, կեղծիքի, սրիկայության համար եմ հասել այստեղ։ Չեմ լքել իմ հայրենիքը, շատ հնարավորրություններ եմ ունեցել գնամ, ապրեմ ապահով։ Ոչ մի բանի կարիք չեմ ունեցել կյանքում։ Ինչի՞ համար եմ մնացել։ Չեմ ընդունել։ Չեմ չոքելու։ Չեք կարողանալու չոքացնեք հայ ազգին։ Չի ստացվելու։ Բոլորդ էլ լավ տեսնում եք ու հասկանում եք՝ ինչ ա կատարվում երկրում, ամեն մեկդ իր ծառայության վայրում, իր գործի բնագավառում։ Ինձնից լավ գիտեք բոլորդ՝ երկրում ու աշխարհում ինչ ա կատարվում, ոնց ա հարցերը լուծվում Հայաստանում։ Նորից եմ ասում՝ էն թասիբով տղերքին, որոնք դրսում են, որոնք ներսում՝ Հայաստանում են։ Բոլորը գան մի մարդու պես կանգնեն ու մաքրեն էս տականքը մեր երկրից։ Մենք սա արել ենք ու անում ենք բոլորիդ երեխեքի համար։ Բոլորիդ ապագայի համար։ Այսօր դատավոր ես այստեղ նստած, վաղը չես լինի։ Չգիտես, թե վաղը քո զավակը կամ թոռը ում կհանդիպի, ինչի մեջ կլինի։ Պետք չի, որ անհատական բոլորի դուռը դժբախտությունը թակի ու ասի՝ եկել եմ, ձեր երեխու դիակն եմ բերել, պետք չի, որ ձեր երեխին վաղը բերեն մեքենայով լխճած վիճակում ու ասեն մեր դեմ խաղ չկա։ Խաղ կա´ ձեր դեմ»։

6098 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ANDO
ANDO 22:31, 06.12.2017
etqan ban giteiq minchev verj aneiq chhandznveiq uremn vor handznveciq arden noric duxatap exav amen inch