Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Մեր փաուերլիֆթերները 18 մեդալով և 5 աշխարհի ռեկորդով են վերադառնում աշխարհի առաջնությունից

15:10, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Մեր փաուերլիֆթերները 18 մեդալով և 5 աշխարհի ռեկորդով են վերադառնում աշխարհի առաջնությունից
     Լեհաստանում կայացած փաուերլիֆթինգի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 18 մեդալ և սահմանել աշխարհի 5 ռեկորդ: Առաջնությանը մասնակցել է 19 երկրի 435 մարզիկ։ Հայաստանը ներկայացել է 18 մարզիկով: Ըստ տարիքային խմբերի և առանձին վարժությունների առաջնությունում մրցանակային տեղեր են գրավել.
     մինչև 18 տարեկան պատանիներ ` 52 կգ Հովհաննես Անտոնյանը (1-ին տեղ, աշխարհի ռեկորդ, ձգում վարժություն), 56 կգ Նորիկ Կարապետյանը (1-ին տեղ եռամարտ և 1-ին տեղ սեղմում պարկած դիրքից)
     18-23 տարեկան երիտասարդներ՝ 60 կգ Զաքար Մխիթարյանը (1-ին տեղ, սեղմում պարկած դիրքից), 67,5 կգ Ալբերտ Տոնոյանը (1-ին տեղ եռամարտ)
     Մեծահասակների «Ա» խմբում մրցանակակիրներ են դարձել 52 կգ Կամո Բաղդասարյանը (1-ին տեղ, աշխարհի ռեկորդ, ձգում հարթակից), 75 կգ Վիլյամ Սարոյանը (1-ին տեղ, սեղմում պարկած դիրքից), 90 կգ Դավիթ Առաքելյանը (3-րդ տեղ, եռամարտ), 90 կգ Սերգեյ Ալվանյանը (1-ին տեղ, ձգում հարթակից), 100 կգ Նշան Մալխասյանը (1-ին տեղ, ձգում հարթակից), 100 կգ Հրաչ Գուլոյանը (3-րդ տեղ, եռամարտ), 125 կգ Արարատ Լոռեցյանը (1-ին տեղ, եռամարտ):
     Մեծահասակների «Բ» խմբում մեդալակիրներ են դարձել` 100կգ Արթուր Հակոբյանը (1-ին տեղ, աշխարհի ռեկորդ, եռամարտ, ձգում հարթակից), 100 կգ Հովհաննես Յազիչյանը (1-ին տեղ, աշխարհի ռեկորդ), 110 կգ Գևորգ Դավթյանը (1-ին տեղ, սեղմում պարկած դիրքից), 110 կգ Գագիկ Տոնոյանը (1-ին տեղ, աշխարհի ռեկորդ, եռամարտ), 140 կգ Հայկ Բարսամյանը (1-ին տեղ, եռամարտ, ձգում հարթակից), 140 կգ Գագիկ Սարոյանը (1-ին տեղ, սեղմում պարկած դիրքից:
     Կանանց մրցապայքարում 67,5 կգ Տաթև Մկրտչյանը եռամարտ, ձգում հարթակից վարժություններում գրավել է 1-ին տեղը:
1440 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am