Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալիևն այնքան հայտնի էր, որ երրորդ անգամ նախագահ ընտրվեց նախքան քվեարկության մեկնարկը». ավստրալական հեռուստաալիքը ծաղրել է Ադրբեջանին

14:45, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Ալիևն այնքան հայտնի էր, որ երրորդ անգամ նախագահ ընտրվեց նախքան քվեարկության մեկնարկը». ավստրալական հեռուստաալիքը ծաղրել է Ադրբեջանին

Ավստրալական ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Media Watch» վերլուծական ծրագիրը կասկածի տակ է դրել Ադրբեջանի ժողովրդավարությունը, հաղորդում է rusarminfo-ն:
     Անդրադառնալով «The West Australian» պարբերականի՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին հրապարակած հոդվածին, ծրագրի հաղորդավար Փոլ Բերին ծաղրանքով խոսել է հարավկովկասյան հանրապետության իշխանությունների մասին:
     «Ծիծաղելի է ասել, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ խրախուսվում է ազատության ձգտման հիման վրա կառուցված ժողովրդավարությունը: Ամենատարօրինակն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այնքան հանրաճանաչ էր, որ 2013թ. երրորդ անգամ նախագահ ընտրվեց նախքան քվեարկության սկսվելը»,- նշել է Բերին:
     Հաղորդավարը պատմել է նաև Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների հետապնդումների, բռնապետության, իշխանությունն Ալիևների ձեռքում գտնվելու մասին:

«Ալիևն այնքան հանրաճանաչ էր, որ երրորդ անգամ նախագահ ընտրվեց նախքան քվեարկության սկսվելը». ավստրալական հեռուստաալիքը ծաղրել է Ադրբեջանին
10306 | 0
Facebook