Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթուղթը՝ հայերեն

14:05, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթուղթը՝ հայերեն

Դեկտեմբերի 9-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։ Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով:
     Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:
     Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց:
     «Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում»,- ասվում է գրքի նախաբանում:
     Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում:
     Շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված.միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

1300 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am