Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել

13:00, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների հանձնաժողովն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է նախաձեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)-ի վճիռների իրականացման հարցերով դեկտեմբերի 5-ին բացված եռամսյակային նստաշրջանի ժամանակ: Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը:
     Պատճառն այն է, որ Ադրբեջանը երկար ժամանակ հրաժարվում է ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին, ով 2013թ. 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ իրադարձությունների մասին իր բլոգում տեղեկություններ տրամադրելու համար:
     2014թ. ՄԻԵԴ-ը գործը «քաղաքականապես մոտիվացված» էր ճանաչել: ՄԻԵԴ-ը հաստատել էր, որ փաստացի քաղաքական գործչի ձերբակալության նպատակը նրան լռեցնելն ու կառավարությանը քննադատելու համար պատժելն է:
     Հիշեցնենք, որ դատական գործընթաց սկսելու մասին առաջին անգամ Ստրասբուրգում հայտարարել էր ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը ՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները «պետք է մտահոգվեն կոնվենցիան պահպանելու մասին»: Միջանկյալ բանաձևն ընդունվել էր հոկտեմբերին:
     Ադրբեջանին նախազգուշացրել էին, որ եթե Մամեդովն ազատ չարձակվի մինչև նոյեմբերի 29-ը, ապա երկրի նկատմամբ դատական գործընթաց կսկսվի:
     Փորձագետները նշել են, որ ԵԽ-ն նման կերպ արձագանքում է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու մասին վերջին հրապարակումներին: Սակայն ի պատասխան՝ Ալիևը հայտարարել էր, որ Յագլանդի գործունեությունն արհեստական ճգնաժամ է ստեղծել ԵԽ-ի և Ադրբեջանի հարաբերություններում՝ սպառնալով, որ Ադրբեջանը կարող է լքել կազմակերպությունը, որին միացել է 2001թ.-ից:

2644 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am