Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ադամ Բարրոն ԱՄՆ-ում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Հիշողության ձայնը» համերգին

16:00, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Ադամ Բարրոն ԱՄՆ-ում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Հիշողության ձայնը» համերգին

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն` Մուրադ Ամիրխանյանը, դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ «Zipper Hal»l սրահում: «Հիշողության ձայնը» համերգային երեկոն հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերին, երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծնունդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ…
     Համերգով կնշանավորվի Ադամ Բարրոյի ամերիկյան դեբյուտը: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաև սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը և «Հայ եմ» կվարտետը:
     «Ինձ համար շատ կարևոր համերգ է: Նպատակ էի դրել իմ առաջ մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Եվ ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում: Միջոցառման կազմակերպիչներից է «Հայ եմ» հիմնադրամը՝ իմաստուն Նշան Աճեմյանի ղեկավարությամբ, որի հետ բախտ ունեցա ծանոթանալ: Կվարտետի անդամներ Տիգրան Երկանյանի, Արմեն Մանգասարյանի, Սահակ Կարապետյանի, Հովիկ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ երջանկություն է աշխատելը»,-նշում է Ադամ Բարրոն:
     Ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների գործերից:
     Նշենք, որ առաջիկայում Ադամ Բարրոն հանդես կգա նաև այլ ելույթներով: Բարրոն ակտիվ գործունեություն է ծավալում որպես տարաբնույթ հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ. նրան պարբերաբար հրավիրում են դատելու միջազգային ստուգատեսներ տարբեր երկրներում:
     Դեկտեմբերի 21-ին Ադամ Բարրոն հանդես կգա ամանորյա համերգով: Կհնչեն հայկական, ռուսական և ֆրանսիական ծննդյան երգեր: Երգիչը ելույթ կունենա Փարիզի ռուսական երգչախմբի հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Եկատերինա Անապոլսկայան: Համերգը տեղի կունենա Հայկական կաթոլիկ եկեղեցում:
     2018-ը ևս հարուստ կլինի համերգային ծրագրերով: Հաջորդ տարի Ադամ Բարրոն Հայաստանում կներկայանա «Ադամ Բարրոն և ընկերները» համերգային ծրագրով, Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Վերդիի «Ռեքվիեմ»-ի բեմադրությունում, ինչպես նաև հանդես կգա Լոնդոնում, Հռոմում, Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով: Փարիզում Բարրոյի նախաձեռնությամբ հեղինակավոր համերգասրահներում կնշվի նաև Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, Կոմիտասի 150-ամյակը:

2640 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am