Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Շիկահող» արգելոցում ապօրինի ծառահատումների առթիվ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի նկատմամբ

12:25, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Շիկահող» արգելոցում ապօրինի ծառահատումների առթիվ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի նկատմամբ
     2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ:
     ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում 2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր Սյունիքի մարզային քննչական վարչությանը:
     Նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների արդյուքնում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել էր, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից՝ ՀՀ ԲՆ «Շիկահող» պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքում 7 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր և ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 5.393.466 ՀՀ դրամ վնաս:
     Ձեռք բերված բավարար տվյալների համակցությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի տեսուչ Ա. Ն.-ի կողմից առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
     Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքն առերևույթ կատարելու կասկածանքով Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
     Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու և արգելոցի տարածում ապօրինի ծառահատման հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
1351 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am