Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Միայն աղքատության պայմաններում ՀՀԿ-ն կշարունակի իշխել, որովհետև հենց մարդիկ լավ ապրեն, 10 հազար դրամն այլևս պետք չի գա». Նիկոլ Փաշինյան

11:50, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Միայն աղքատության պայմաններում ՀՀԿ-ն կշարունակի իշխել, որովհետև հենց մարդիկ լավ ապրեն, 10 հազար դրամն այլևս պետք չի գա». Նիկոլ Փաշինյան
     2018-ից սպասվող թանկացումներն ախուսափելի են. 2018-ին գնաճը կանխատեսվել է 4 տոկոս, որը վերջին տարիների համեմատ ամենաբարձր կանխատեսումն է: Այս մասին 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Կարագը թանկացել է շուրջ 39 տոկոսով, խոզի միսը՝ շուրջ 40 տոկոսով, տավարինը՝ 20, բենզինը՝ 8 և շարունակում է թանկանալ, լիցքավորման գազը թանկացել է ու շարունակում է թանկանալ: Իսկ եկող տարի թանկացումներն անխուսափելի են, որովհետև, առաջին՝ շուրջ 700 անուն ապրանքների մասով ԵԱՏՄ նոր մաքսատուրքի ուժի մեջ մտնելն է, երկրորդ՝ Հարկային նոր օրենսգիրը:
     Այսպիսով, 2018-ին սպասվում է օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացում: Կառավարությունն այս իրավիճակի նկատմամբ խորն արհամարհանք է ցուցաբերում: Ինչպես ընդունված է ասել՝ առ է համարում այս իրավիճակը»,- ընդգծեց Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև իրենց խմբակցության պատգամավորներին մոտեցող քաղաքացիների բարձրացրած հարցերին. «Մեզ բռնում են, ասում՝ թոշակները խի՞ չեք բարձրացնում, երկիրը երկիր խի՞ չեք սարքում: Չենք անում, որովհետև 10 հազարը վերցրել եք ու քվեարկել հանուն ձեր աղքատության շարունակականության: Վայելեք: Աղքատության այս ցուցանիշը միակ պայմանն է, որպեսզի ՀՀԿ-ն շարունակի իշխել, որովհետև հենց լավ ապրեցին մարդիկ, 10 հազար դրամն իրենց պետք չի գալու: Իշխող ուժին պետք է, որ մարդիկ 10 հազարին կակա ասեն, որպեսզի իշխանավորները վերարտադրվեն»:
1653 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am