Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Պետպատվերի ուղեգիրը ձեռքներին մարդիկ դռնեդուռ են ընկնում, ծանոթ կամ պատգամավոր գտնում, որ կարողանան վիրահատվել». Փաշինյանն՝ Արամյանին

11:10, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
«Պետպատվերի ուղեգիրը ձեռքներին մարդիկ դռնեդուռ են ընկնում, ծանոթ կամ պատգամավոր գտնում, որ կարողանան վիրահատվել». Փաշինյանն՝ Արամյանին
     ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հետաքրքրվեց՝ երբ է ի վերջո կարգավորվելու պետպատվերով բուժսպասարկման հարցը. «Մարդիկ պետպատվերի ուղեգիրը ձեռքներին ընկնում են դռնեդուռ, որ վիրահատվեն: Հիվանդանոցները կամ չեն վիրահատում, կամ առաջարկում են հերթագրվել: Երբ հիվանդանոցներից հետաքրքրվում ենք՝ ինչն է պատճառն, ասում են՝ պետպատվերով տվել են 5 միլիոն դրամ, սեպտեմբերին այդքան դրամի ծառայությունները մատուցել, ավարտել ենք: Ճարահատյալ մարդիկ էլ ուղեգրերը ձեռքներին ոչ մի տեղ չեն կարողանում վիրահատվել ու պետք է ծանոթ, բարեկամ կամ պատգամավոր գտնեն, որ հարցը լուծվի»,- ասաց Փաշինյանը:
     Ի պատասխան Արամյանը նշեց, որ Առողջապահության նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ բարեփոխումների շրջանակը, որն ապագայում լուծելու է այդ և շատ այլ հարցեր: «Ոչ թե շահառուն պետք է գնա փողի հետևից ու տեսնի՝ որտեղ են իրեն ծառայություն մատուցելու, կամ մերժելու, այլ փողը պետք է գնա մարդու հետևից: Մեխանիզմներից առաջինն ապահովագրական ընդհանուր համակարգն է»:
     Հարցի քննարկումը շարունակվում է:
2197 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am