Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. «Nissan»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

10:25, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. «Nissan»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
     Կեսգիշերն անց հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամասում ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
     Այսօր առավոտյան ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են սպանվածի ինքնությունը. նա Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 38-ամյա Արշակ Գալստյանն էր, ով խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:
4718 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am