Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ դատարան

10:20, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ դատարան
     Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվել է ինքնակամ ներկայանալ դատարան՝ Ուկրաինայում պետական հեղաշրջման փորձի գործով ցուցմունք տալու համար: Այս մասին հայտնում է «Украинская правда» թերթը՝ հղում անելով Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարիանա Պոչտարին:
     «Որևէ փաստաթուղթ Սաակաշվիլին չի ստորագրել և չի ստացել: Ո՛չ նա, ո՛չ փաստաբանները: Նրան նույնիսկ կասկածանքի մասին ծանուցում չեն հանձնել»,- ասել է Պոչտարը: Նրա խոսքով՝ քաղաքական գործիչն այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի դիմաց ճեպազրույց կանցկացնի, որի ժամանակ իրավաբանների հետ կքննարկի ստեղծված իրավիճակը:
     Նախօրեին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սաակաշվիլիին 24 ժամ էր տվել, որպեսզի վերջինն ինքնակամ ներկայանա դատարան:
1532 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am