Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Թերթերի տեսություն

Դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել ընդամենը 200 ծնող. «ՀԺ»

09:55, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել ընդամենը 200 ծնող. «ՀԺ»

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող 18 հազար դրամ նպաստը որեւէ կերպ կապված չէ ծնողներին առաջարկվող աջակցության ծրագրի հետ:
     «Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով տարածված թյուր կարծիքին, պարզաբանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը:
     Խոսքն այն ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրագործել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո և որը ենթադրում է ծնողին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, եթե նա ցանկանում է աշխատանքի վերադառնալ մինչև երեխայի երկու տարին լրանալը եւ անհրաժեշտություն ունի դայակ վարձելու կամ երեխային վճարովի մանապարտեզ ուղարկելու: Ֆինանսական աջակցությունը կլինի մինչև 55 հազար դրամի չափով:
     «18 հազարական դրամները, որ նախատեսված է երեխայի խնամքի համար, վճարվում է ցանկացած պարագայում և այնքան ժամանակ, քանի դեռ մայրը կամ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ծրագիրն այդ 18 հազարական դրամների հետ բացարձակ կապ չունի»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը:
     Այդ գումարը դադարեցվում է վճարել ծնողին, եթե նա երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի է վերադառնում սահմանված ժամկետում կամ դրանից առաջ և շարունակում եկամուտ ունենալ՝ անկախ այն բանից՝ կստանա՞ դայակին վճարվող գումարի փոխհատուցում, թե չէ:
     Ռուզաննա Պեպանյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կարող են ստանալ ոչ բոլոր ծնողները: Դրա համար, ըստ նրա, հաշվի է առնվելու անձի սոցիալական կարգավիճակը: Մանրամասն չափանիշներն ու ծրագրի իրագործման մեխանիզմները կսահմանվեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ:
     «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվելուց հետո հերթը կհասնի օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումների ընդունմանն ու նախարարի հրամաններին:
     Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ այս օրենքը հեռահար նպատակ ունի դայակներին բերել հարկային դաշտ: Աշխատանքի և սոցհարցերի նախարարության բաժնի պետը չբացառեց այդ հավանականությունը:
     «Դա մեր նախարարության խնդիրը չէ: Մեր նախարարությունը նման գործառույթ չունի եւ նաեւ չի էլ նախատեսում այդպիսի միջոցառումների իրականացում: Ուղղակի ցանկացած պետական աջակցություն, որը տրամադրվում է, պիտի ունենա իրավական հիմք: Բայց պայմանագրային հիմունքներով երեխայի խնամքի կազմակերպումը երկուստեք շահեկան է՝ և ծնողի, և դայակի համար, որովհետեւ այդպիսով արդեն սահմանվում են և իրավունքները, և պարտականությունները: Նույն դայակը, որը առանց որեւէ պայմանագրի երեխայի խնամքը կազմակերպում է, բայց ստաժ չի հաշվարկվում եւ միայն աշխատավարձ է ստանում, հետագայում կարող է այդպես չլինել»,- պատասխանեց Ռուզաննա Պեպանյանը:
     Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցում անցնելուց հետո ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այդ տարվա բյուջեով նախատեսված է, որ ծնողներին տրամադրվող աջակցության ծրագրից կարող է օգտվել 200 անձ»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

2770 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am