Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել Մովսես Հակոբյանը. «Հրապարակ»

09:50, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել Մովսես Հակոբյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել։
     Մեզ հաջողվեց պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետևանքով զոհված 3 զինծառայողների մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում և կոռուպցիոն խնդիրներ կային: ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղակալ, կմնան երկուսը»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4523 | 3
Facebook