Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Ծեծկռտուք՝ Գյումրիում գործող ակումբում. առաջադրվել է մեղադրանք

20:15, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Ծեծկռտուք՝ Գյումրիում գործող ակումբում. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված
     քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրիի դիսկո ակումբներից մեկում 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «ծակած բաց գլխի վնասվածք, գանգի ոսկորների կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին:
     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Գյումրիում գործող դիսկո ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական
     քննության տվյալներով՝ դեպքի օրն ակումբում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ, որի ընթացքում էլ մարմնական վնասվածքներ են պատճառվել 23-ամյա երիտասարդին՝ գարեջրի դատարկ շշով հարվածելով գլխին։ Պարզվել է
     ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է Գյումրիի բնակիչ՝ ծնված 1996թ.: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեկտեմբերի 4-ին 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
     ՀՀ քննչական կոմիտե

2140 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am