Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

71-ամյա տղամարդը բացահայտել է գործընկերոջը սպանելու և անդամահատելու պատճառը

19:30, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
71-ամյա տղամարդը բացահայտել է գործընկերոջը սպանելու և անդամահատելու պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում
     քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի սպանության հանգամանքները։
     2017թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 71-ամյա մի բնակիչ և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ` նախկին սուրճի արտադրամասի հետնամասում, մարդ է սպանել, ում դիակը գտնվում է դեպքի վայրում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և 71-ամյա բնակչի մատնանշած վայրում հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի դիակը` կտրած-ծակած մարմնական վնասվածքներով, երկու ձեռքերի դաստակները կտրված, մարմնից անջատված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են
     հանցագործության գործիք հանդիսացող դանակը և կացինը, առգրավվել արնանման հետքերի նմուշներ:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
     65-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։ Պարզվել է, որ տուժողը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ճանաչել են միմյանց և աշխատել նույն վայրում, տուժողը՝ որպես ավտոէլեկտրիկ, իսկ 71-ամյա տղամարդը՝ որպես պահակ։
     Վերջինս հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել սպանության հանգամանքների, այդ թվում՝ շարժառիթի վերաբերյալ՝ հայտարարելով, որ նրան կասկածել է իր աշխատավայրից գումար գողանալու մեջ։ 71-ամյա տղամարդը ձերբակալվել է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ նախնական տվյալները, կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
     ՀՀ քննչական կոմիտե

3896 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am