Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Թուրքը երբևէ ասո՞ւմ է՝ եկեք Արարատը, Վանն ու Սասունը տանք հայերին». «Սասնա ծռեր»-ի անդամը` մեղադրողին

17:35, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«Թուրքը երբևէ ասո՞ւմ է՝ եկեք Արարատը, Վանն ու Սասունը տանք հայերին». «Սասնա ծռեր»-ի անդամը` մեղադրողին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործով դատաքննությունը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:

Դատական նիստի հենց սկզբում ամբաստանյալները հայտարարեցին, որ չեն ցանկանում լսել մեղադրական եզրակացությունները, քանի որ դրանք շինծու են:

«Դրանք կեղծ մեղադրանքներ են, մեզ ներկայացնում են որպես հանցագործ, սակայն մենք հանցագործներ չենք: Ինչպես մեղադրանքում է ներկայացվում, թե մենք պետության դեմ ենք գործել, ասեմ, որ պետության դեմ որևէ մեկը որևէ գործ չի կատարել»:

Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը ՀՀ իշխանություններին մեղադրեց Արցախի ազատագրված տարածքներն Ադրբեջանին զիջելու պատրաստակամության մեջ, ապա դիմելով մեղադրող-դատախազին` գոչեց. «Դուք համաձա՞յն եք հողերը հանձնելուն: Թուրքը երբևէ ասո՞ւմ է՝ եկեք Արարատը, Վանն ու Սասունը տանք հայերին: Եթե պատասխան չկա, մենք նիստերի դահլիճում անելիք չունենք»: Դատավորը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը, որի համաձայն ամբաստանյալները հեռացան դահլիճից:

3025 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am