Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ում մտավոր ունակություններն են ժառանգում տղան ու աղջիկը. ինչ են պնդում գենետիկները

21:25, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Ում մտավոր ունակություններն են ժառանգում տղան ու աղջիկը. ինչ են պնդում գենետիկները

Գենետիկան գիտություն է ժառանգականության ու փոփոխականության մասին: Թվում է, թե ամեն ինչ հեշտ է՝ երեխան պետք է նմանվի կաʹմ հորը, կաʹմ մորը՝ ժառանգելով նրանցից կենսանյութը՝ որոշակի կանոնների համաձայն: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Տարիների երկարատև հետազոտոթյունների արդյունքում ահա թե ինչ է հաջողվել պարզել գենետիկներին՝ ժառանգականության վերաբերյալ:

1. Որդին չի ժառանգում հոր ինտելեկտը: Եթե կինը որպես ամուսին ընտրի հանճարին, ապա չկա ոչ մի երաշխիք, որ ծնված տղան ևս հանճար կլինի:

2. Կա նաև լավ նորություն՝ հիմարությունը ևս չի անցնում հորից որդուն:

3. Հոր ինտելեկտը ժառանգում է դուստրն, այն էլ՝ կիսով չափ:

4. Տղան միշտ ժառանգում է իր մոր ինտելեկտը:

5. Ստացվում է, որ հանճարի դուստրը կարող է ստանալ հոր հանճարեղության կեսը, սակայն լույս աշխարհ բերել հանճարի: Նույնն է նաև հակառակ՝ հիմարության պարագայում:

6. Մայրեր, եթե ձեր որդին առանձնապես չի փայլում ընդունակություններով, մի ասեք՝ հորդ ես քաշել, նա ձեզ է քաշել, ավելի ճիշտ՝ ձեր հորը:

Ստացվում է, որ իզուր չեն հնում հարսնացու կամ փեսացու ընտրելիս ուսումնասիրել նրանց ամբողջ գերդաստանն, առավել ևս՝ հայրերին:

29040 | 0
Facebook