Ավստրիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել համաձայն որի՝ 2018թ. դեկտեմբերի 31-ից կվերացվի միասեռական ամուսնություններն արգելող օրենքը: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Միասեռականների զուգընկերությունն Ավստրիայում օրինականացվել է դեռևս 2010թ., բայց զույգերին ամուսնանալն արգելված է եղել: Դատարանն այս օրենքը խտրական է որակել:
Նշվում է, որ երկրի կառավարության համաձայնության դեպքում՝ միասեռական զույգերի ամուսնությունը թույլատվող օրենքը կարող է իրացվել սահմանված ժամկետից ավելի շուտ: