Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին Մայդան դուրս գալու կոչեր է արել. աջակիցներն ազատել են նրան

16:15, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին Մայդան դուրս գալու կոչեր է արել. աջակիցներն ազատել են նրան
    

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ում ավելի վաղ ձերբակալել էին, ուկրաինացիներին կոչ է արել Մայդան դուրս գալ և տապալել երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի իշխանությունը:
     Ուկրաինական «Страна» պարբերականի հաղորդմամբ՝ Սաակաշվիլիի կողմնակիցները կոտրել են մեքենայի դուռը, որում իրավապահները պահում էին քաղաքական գործչին, և ազատ արձակել նրան:
     «Ես ձեզ սիրում եմ: Ես կմեռնեմ հանուն Ուկրաինայի»,- բարձրախոսով հայտարարել է Սաակաշվիլին: Դրանից հետո նա ուկրաինացիներին կոչ է արել «վեր կենալ և Մայդան դուրս գալ, որպեսզի տապալեն օլիգարխների հանցավոր իշխանությունը»:
     Կարճ ելույթից հետո Սաակաշվիլիի կողմնակիցներն ուղևորվել են դեպի խորհրդարան:

Սաակաշվիլին Մայդան դուրս գալու կոչեր է արել. նրան ազատ են արձակել
8166 | 0
Facebook