Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Բազմազավակ ընտանիքներն օրենքով կարգավիճակ կստանան». Վանիկ Բաբաջանյան

15:50, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
«Բազմազավակ ընտանիքներն օրենքով կարգավիճակ կստանան». Վանիկ Բաբաջանյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը, հայտարարել է, որ Հայաստանում բազմազավակ ընտանիքներն օրենքով կարգավիճակ կստանան: «Նախագծով նախատեսվում է բազմազավակ ընտանիքների անդամների համար սահմանել անվճար և արտոնյալ առողջապահական ծառայություն ստանալու հնարավորություն»,- ասել է նա` հիշեցնելով, որ օրենքի նախագծով բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, որն ունի անապահովի կարգավիճակ:
     Վ. Բաբաջանյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո բազմազավակ ընտանիքները կօգտվեն որոշ արտոնություններից:
     Խոսելով կրթական աջակցությունից, նշել է, որ այն ներառում է կրթական բոլոր աստիճանները` նախադպրոցականից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն: Իսկ բնակարանային պայմանների հետ կապված բարելավումը կիրականացվի երկու ուղղությամբ, նախ պետական ծրագրերի միջոցով, երկրորդը` կտրամադրվեն արտոնյալ պայմաններով հիպոթեկային վարկեր:
     Վ․ Բաբաջանյանը նշել է, որ Հայաստանում 7400 բազմազավակ ընտանիքներից 6400-ը նպաստառու են։

2741 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am